Լիբանանի հատուկ ծառայությունները հաղորդել են իսրայելական լրտեսի ձերբակալման մասին: Նրանց տեղեկություններով, ձերբակալվածը հակառակորդին տեղեկություններ էր հաղորդում Ծովային անվտանգության եւ Կապի նախարարության աշխատանքների մասին:
Խոսքը Էլիաս Յունուս անունով լիբիացու մասին է, ով աշխատում էր Ogero ընկերությունում: Ինչպես հաղորդում է Lebanon Now-ն, վերջին 35 տարիների ընթացքում նա «Մոսադի» գործակալ է եղել եւ Լիբանանի իսրայելական ցանցի կոորդինատորներից մեկը:
Յունուսի ձերբակալությունը Լիբանանում ամերիկյան եւ իսրայելական լրտեսության ձախողումներից է: Անցյալ տարվա նոյեմբերին հայտնի է դարձել, որ տեղական հակահետախուզությունը ձերբակալել է ԿՀՎ-ի գործակալների մեծ մասին:
Իսրայելական կողմը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել, գրում է Lenta.ru-ն:




























