«Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե իր տունը Ամանորի նախաշեմին թալանել են: «Եթե գողություն արած լինեին, ես կդիմեի ոստիկանություն, Աստծուն փառք, ոստիկանապետին կխնդրեինք կօգներ, հեքիաթ է»,- ասաց նա: Նավոյանը հերքեց նաեւ, որ ոսկեղենը եւ գումարը բանկում է պահում. «Ոսկեղեն չունեմ, գումարն էլ գրպանումս եմ պահում, ինչքան պետք է, ծախսում, ուտում, խմում եմ»,- ասաց Բագրատ Նավոյանը:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Նոր տարվա նախաշեմին գողերը մտել են «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանի տուն: «Քանի որ Նավոյանը ոսկեղենը բանկում է պահում, ոսկեղեն եւ գումար չեն տարել, փոխարենը տարել են թանկարժեք անտիկ իրեր` ժամացույց եւ այլն: Ի դեպ, ասում են, ոստիկանապետ Վովա Գասպարյանը խոստացել է բացահայտել կատարվածը, սակայն դեռ նորություն չկա»,- գրել էր թերթերից մեկը:



























