Նիդեռլանդների կինոլոգիական խորհուրդը որոշել է դադարեցնել  բրախիցեֆալ շների 25 ցեղատեսակների տոհմածառերի վերաբերյալ փաստաթղթեր տալ, քանի որ պոտենցիալ տերերին «մոլորեցնում» են ձագի առողջության վերաբերյալ, հաղորդել է Animal's Health-ը՝ հղում կատարելով դատարանի որոշմանը։

«Իրականում «կարճ դնչավոր» այս շները շնչառական խնդիրներ, աչքի հիվանդություններ եւ ողնաշարի խնդիրներ են ունենում»,- նշվել է դատարանի որոշման մեջ: Դատարան դիմելու պատճառը Dier & Recht կազմակերպության կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքն էր. կենդանիների իրավունքների պաշտպաններն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ նման ցեղատեսակների բուծումը հանգեցնում է հազարավոր շների տառապանքների:

Պրաբերականը նշել է, որ նույն որոշումը կայացվել է նաեւ Դանիայում, որտեղ արգելվել է ժառանգական հիվանդություններ ունեցող շների բուծումը: Բացի այդ, այնտեղ ստուգվում են տաքսաները, բուլդոգները եւ կավալեր քինգ Չառլզ սպանիելները:

Բրախիցեֆալ ցեղատեսակների թվում են բուլդոգները, մոպսերը, պեկինեսները, ինչպես նաեւ տիբեթյան սպանիելները եւ շարպեյները: Բացի այդ, նույնիսկ ռոթվեյլերներն են մտնում դրանց թվի մեջ:

Մինչ այդ Pravda.Ru պորտալը, հղում կատարելով հարցազրույց տված փորձագետներին, հաղորդել էր, որ շուն գնելուց առաջ ապագա տերերը պետք է հաշվի առնեն մի քանի կարեւոր չափանիշներ։ Նախեւառաջ կարեւոր է ուսումնասիրել ցանկալի ցեղատեսակի բնութագրերը, քանի որ դրանցից մի քանիսը կարող են պահանջել ավելի շատ տարածք եւ շարժումներ։ Բացի այդ, արժե ուշադրություն դարձնել կենդանիների բնավորության եւ աղմուկի մակարդակի վրա։ Բնակարանի համար հարմար կլինեն ավելի հանգիստ ցեղատեսակները։