Վարչապետ Եսիհիկո Նոդայի պահանաջով Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Հրաժարականը արարողակարգային կարելի է համարել, քանի որ 17 նախարարներից 12-ը շարունակելու են պաշտոնավարել:

Այս քայլի նպատակը հարկերի բարձրացման օրինագծի վերաբերյալ ընդդիմության աջակցությունը ստանալն է, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով Associated Press-ն:

Խորհրդարանի արդեն հաջորդ նստաշրջանում Նոդան մտադիր է քննարկման ներկայացնել հարկերի 5 տոկոս բարձրացում նախատեսող օրինագիծը: Այդ նախաձեռնությամբ, կառավարությունը հույս ունի կրճատել Ճապոնիայի բյուջեի հսկայական դեֆիցիտը:

Նոդան Ճապոնիայի կառավարությունը գլխավորել է 2011թ. սեպտեմբերի 2-ին: Նա փոխարինեց Նաոտո Կանին, որը հրաժարական տվեց «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի պատճառով: