Թերթը գրում է, որ ընտրություններն իսկական փորձություն են դառնալու Սյունիքի եւ Կոտայքի մարզպետների համար: «Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանի եւ Կովալենկո Շահգալդյանի առջեւ Հանրապետականի համար հստակ թվով ձայներ ապահովելու լուրջ խնդիր է դրված: Ուշագրավ է, որ այս երկու մարզպետներին զրկել են ընտրությունների համար նախատեսվող ավանդական ֆինանսավորումից: ՀՀԿ–ի համար զգալի ձայներ ապահովելով` Սուրիկ Խաչատրյանն (Լիսկան) այսկերպ իր շնորհակալությունն է հայտնելու իր ղեկավարությանը, որ «մարիոթյան» հայտնի միջադեպից հետո շարունակեց մնալ մարզպետ: Անցած տարվա ընթացում շատ խոսվեց Կոտայքի 66-ամյա մարզպետի հրաժարականի մասին, բայց նա շարունակեց պաշտոնավարել: Իսկ վերջին անգամ մարզպետ լինելու բերկրանքը վայելելու համար պետք է «վճարել»,- գրում է «Երկիր»-ը: