Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, առաջիկա մի քանի օրվա ընթացքում Կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի համակարգող, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կներկայացնի Կոնգրեսի գնահատականը դեկտեմբերին ՀՔԾ-ի կողմից ներկայացված Մարտի 1-ի վերաբերյալ զեկույցին: «Ինչպես «ՉԻ»-ին փոխանցեցին Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, Կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնը պատրաստել է գրավոր փաստաթուղթ, որը մոտ օրերս կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի կողմից կներկայացվի հանրությանը»- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: