Անցյալ տարի Ռուսաստանում եղել է 6,3 միլիոն օտարերկրացի, որոնցից 700 հազարը խախտել է միգրացիոն օրենքները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Միգրացիոն հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան։
«Այս քաղաքացիների մոտ 50%-ը ժամանում է աշխատելու նպատակով»,- ասել է պաշտոնյան։
Միաժամանակ, անցյալ տարի երկրից հեռացված ներգաղթյալների թիվը աճել է մինչև 157 հազար, մինչդեռ 2023 թվականին այդ թիվը կազմել է 108 հազար։
Ըստ Կազակովայի՝ ներգաղթյալները Ռուսաստան են գալիս հիմնականում ԱՊՀ երկրներից՝ Ուզբեկստանից (23,3%), Տաջիկստանից (16,7%), Ղրղզստանից (10,4%) և Բելառուսից (9,5%):





























