Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն առաջիկայում ավելի հաստատ կպատասխանի հարցին, թե ԱԺ ընտրություններին իր կուսակցությունը կմասնակցի համամասնակա՞ն ընտրակարգով, թե՞ մեծամասնական: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Տիգրան Կարապետյանը եւ ավելացրեց, որ ներկա պահին այդ հարցին չի պատասխանում, քանի որ դեռ չի կողմնորոշվել:

Նա թեեւ նշեց, որ ավելի ճիշտ է համարում համամասնական ընտրակարգը, սակայն հավելեց, որ որեւէ վառ անհատականություն իրավունք ունի իրեն առաջադրելու նաեւ մեծամասնականով, որպեսզի տվյալ շրջանի խնդիրներն իր ուշադրության տակ պահի: Սակայն Կարապետիչը խնդիր է համարում այն հանգամանքը, որ այսօրվա դրությամբ օլիգարխներն են օգտվում դրանից:

Ամեն դեպքում, Տ. Կարապետյանը չբացառեց, որ գուցե ինքն էլ առաջադրվի մեծամասնական ընտրակարգով: