Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատարան են ներկայացել մեղադրյալներ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը, Սամվել Մամուրյանը, ինչպես նաեւ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը:

Ներկա պահին վկայությամբ հանդես է գալիս ՃՈ իրավաբանական բաժնի սպա, ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանը, վերջինս ՃՈ աշխատակցի ներկայացուցիչն է:

Դատարանում են նաեւ Մարգար Օհանյանի հարազատներն ու ընկերները: