Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր` հունվարի 13-ին գնացել է Տրոեկուրովսկի գերեզմանատուն, որպեսզի հրաժեշտ տա անվանի սովետական հետախույզ Գեւորգ Վարդանյանին, որը մահացել է հունվարի 10-ին` կյանքի 88-րդ տարում: Պուտինը ծաղիկներ է դրել Վարդանյանի դագաղին եւ շփվել նրա հարազատների հետ:
Խորհրդային պատմության ամենահայտնի հետախույզներից մեկին հրաժեշտ տալու էին եկել նաեւ Արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաեւ գերատեսչության նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովը եւ Սերգեյ Լեբեդեւը: Բացի այդ, հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաեւ Հայաստանի դեսպանը ՌԴ-ում, Վարդանյանի գործընկերներն ու հայկական համայնքի ներկայացուցիչները:



























