Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի` սովորական մարդկանց տանիքները վերանորոգող օլիգարխների մասին արված հայտարարությունը կատակ է եղել: Այդ մասին հունվարի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել:
«Դա կատակով արված հայտարարություն էր, չնայած ոմանք այսօր փորձում են պատասխանել դրան: Ավելին ասեմ, այն մարդը, ով ցանկանում է պատասխանել իմ կուսակցական ընկեր Ռազմիկ Զոհրաբյանին, պետք է դրա իրավունքը ունենա: Նրանք, ովքեր փորձում են անել դա այսօր, այդ իրավունքը չունեն»,-համոզված է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը վերջերս հայտարարել է, որ ժողովրդին պետք է մեծամասնական ընտրակարգ, քանի որ դրա միջոցով խորհրդարան են մտնում մարդիկ, ովքեր օգուտ են տալիս: Մասնավորապես, Զոհրաբյանը ասել է. «Տեսեք, մեծամասնականով առաջադրվում են, այսպես ասած, օլիգարխները կամ գործարարները, եւ մարդիկ նրանց ընտրում են: Քանի դեռ ժողովուրդը իր ձայնը տալիս է այդ անձանց, մեծամասնականը պետք է լինի: Բնականաբար, մտավորականը կամ ինտելիգենտ մարդը չի կարող տանիք վերանորոգել, ծախսեր անել, գործարարը կարող է, այսինքն՝ մեր հասարակությունը դեռեւս դրա կարիքը զգում է, եւ եթե մենք փակենք այդ լուսամուտը, շատ հնարավոր է՝ այլ բաներ լինեն: Իսկ այս դեպքում հասարակությունը կարծես օգնության կարիք է զգում, եւ հենց այդ բիզնեսմենները այդ օգնությունը տալիս են: Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, կարելի է ասել՝ ընտրական, բարեգործական ինչ-որ պրոցես է»:



























