Մոսկվայում ձերբակալվել է հայտնի տաջիկ լրագրող եւ ընդդիմադիր գործիչ Դոդոդժոնի Աթովուլոեւի սպանության մեջ կասկածվող անձը: Դա Տաջիկստանի 23-ամյա քաղաքացի Բախտիյոր Ռահիմբերդիեւն է:

ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ տարածքը ստուգելու ժամանակ ոստիկանները կանգնացրել են Տաջիկստանի քաղաքացու, որի մոտ արյան հետքեր են հայտնաբերել: Նրան ձերբակալել են եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք: «Սակայն դեռեւս շուտ է նրան հանցագործության մասնակից համարելու համար: Ձերբակալվածը պնդում է, որ իր ձեռքերի վրա իր սեփական արյունն է»,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 56-ամյա ընդդիմադիր լրագրողի վրա հարձակում է կատարվել հունվարի 12-ի գիշերը` Մոսկվայի կենտրոնում: Շատ վերլուծաբաններ հակված են կարծելու, որ Դոդոդժոնի Աթովուլոեւի վրա հարձակումը պատվիրված է եղել Դուշանբեից: