Սանկտ-Պետերբուրգի Կիրովի շրջանի բակերից մեկում ռումբ է պայթել: Պետերբուրգի հարցերով ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ի առավոտյանմ Ստաչեկ պողոտայի վրա: Զոհեր չկան, տուժել են երկու մարդ:
«Ֆոնտոնկի» տեղեկություններով, Ստաչեկ պողոտայի վրա տեղի ունեցած միջադեպի պատճառը հարեւանների միջեւ առկա հակասություններն են եղել, ովքեր վիճում է կայանատեղի համար: Հարեւաններից մեկը նստել է իր ավտոմեքենան, մյուսը ոչ սթափ վիճակում նստել է նրա կողքին: Նրանք սկսել են վիճել, որի ընթացքում ավտոմեքենայի տերը խնդրել է հարեւանին դուրս գալ: Նա դուրս է եկել եւ հետեւից նռնակ շպրտել, որի հետեւանքով վնասվել է նաեւ հարեւանության կայանած ավտոմեքենան: Ավելի ուշ մեղավորին ձերբակալել են:



























