Թայվանում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մեքենաների, մոտոցիկլետների, բեռնատարների, ավտոբուսների թիվն առաջին անգամ գերազանցել է կղզու բնակիչների ընդհանուր թիվը։ Այս մասին հայտնել է Focus Taiwan տեղեկատվական պորտալը։
Ըստ պորտալի, վերջին տվյալների համաձայն՝ մայիսի վերջի դրությամբ Թայվանի մայրուղիների վարչությունում գրանցվել է 23 357 381 տրանսպորտային միջոց։ Մայիսին Թայվանի բնակչությունը կազմել է 23 355 470 մարդ։ Այսպիսով, տրանսպորտային միջոցները 1 911 միավորով գերազանցել են բնակչության թվին, նշում է պարբերականը։
Տարբերությունը կարելի է բացատրել նրանով, որ որոշ ընտանիքներ ունեն մի քանի մեքենա և մոտոցիկլետ։ Ավելին, ինչպես նշում է պորտալը, նույն անձը կարող է մոտոցիկլետ օգտագործել աշխատանքի գնալու ամենօրյա ուղևորությունների, իսկ մեքենա՝ հանգստյան օրերին կամ երկար ճանապարհորդությունների համար։





























