ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական Բադի Քարթերը նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման միջնորդության համար։ Դրա մասին գրում է Fox News-ը։
Քարթերը նշել է, որ Թրամփը «բացառիկ և պատմական դեր» է խաղացել «Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության դադարեցման և ահաբեկչությանը հովանավորող աշխարհի ամենախոշոր պետությանը մոլորակի վրա ամենամահացու զենքը ձեռք բերելուց կանխելու գործում»։




























