Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով ԱՄՆ նախագահին համոզել զենք վաճառել Ուկրաինային, հաղորդում է Bloomberg-ը։
Հաագայում չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպումը, որը տևել է մոտ 45 րոպե, նրանց առաջին շփումն էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով վերսկսած ուղիղ բանակցություններից հետո։





























