ՌԴ Ինգուշիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Նազրանի մասնավոր ուսումնական հաստատության կողքին չպարզված առարկա է պայթել։ Սկզբում տեղեկություն էր ստացվել, որ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական քոլեջի մուտքի մոտ, հաղորդել է «Կոմերսանտը»։
Նախարարության տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 03:00-ին, որի հետեւանքով շենքի ճակատային մասը աննշան վնասվել է, ոչ ոք չի տուժել։
Դեպքի վայր ժամանած օպերատիվ աշխատակիցներն առգրավել են «օպերատիվ եւ քննչական նշանակություն ունեցող նյութեր եւ առարկաներ»։
Անհայտ է, թե ով է պայթեցրել սարքը։ Քրեական գործ հարուցելու հարցը որոշվում է։
Լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե «այդ հաստատությունը կապ ունի Ռուսաստանի ՆԳՆ կրթական համակարգի հետ, չի համապատասխանում իրականությանը», ընդգծել են գերատեսչությունում։





























