Ղազախստանում «Ժողովրդին կացարան տանք» շարժման մոտ 30 ակտիվիստներ, այսօր` հունվարի 14-ին, Ալմաթիում չարտոնված հանրահավաք են անցկացրել` բողոք հայտնելով հունվարի 15-ին կայանալիք  Մեջլիսի (խորհրդարանի ստորին պալատ) եւ մասլիխատի (տեղական ներկայացուցչական մարմիններ) ընտրությունների կապակցությամբ, որոնք նրանք համարում են անօրինական:

Շարժման ակտիվիստներն իրենց համախոհներին կոչ են արել բոյոկտել ընտրությունները եւ մասնակցել նրանց դիտարկմանը` խախտումները արձանագրելու համար: «Ղազախստանի քաղաքացիները պետք է միակ ճիշտ ընտրությունները կատարեն` հրաժարվեն գործիք լինել  իշխանության ձեռքին»:

Խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկում  նշված են յոթ կուսկացությունների անուններ:  Ընդ որում` մասնակիցների թիվը նշանակություն չունի, ընտրությունները համարվում են կայացած` ցանկացած մասնակցության պարագայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: