Իրաքի հյուսիսում գտնվող Բասրա քաղաքում առնվազն 15 շիա ուխտավորներ են մահացել, եւս 20 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում են ոստիկանության ներկայացուցիչները, մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը` ուխտավոր շիաների խմբի կողքին, ովքեր անցնելիս են եղել հսկից-անցագրային կետերից մեկում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այդ օրերին շիաները ոտքով ուղեւորվում են իրենց համար սուրբ Քերբելա քաղաք, մասնակցելու համար իմամ Հուսեյնի (Մուհամեդ մարգարեի թոռը) հիշատակի «Արբաին» սգո արարողություններին, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Վերջին երկու շաբաթում «Արբաին»-ի արարողությունների ժամանակ Իրաքում սպանվել են շուրջ 100 շիաներ: Դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը, սակայն նման գործողությունները սովորաբար իրականացնում են «Ալ-Կաիդայի» սուննի-գրոհայինները:



























