Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի` 2011թ. արդյունքներով զեկույցի տեւողությունը գերազանցել է նրա իսկ սահմանած ռեկորդը: Հունվարի 13-ին նա ցերեկվա ժամը 1-ին (երեւանյան ժամանակով ժամը 21:30-ին) բարձրանալով ամբիոն` այնտեղից հեռացել է  գրեթե կեսգիշերին (Երեւանյան ժամանակով ժամը 08:30-ին), այսպիսով  այնտեղ անցկացնելով 11 ժամ: Անցած տարի նմանատիպ ելույթը շարունակվել էր ընդամենը 7 ժամ:

Ելույթի ժամանակ Չավեսն անդրադրաձել է  նաեւ իր մոտ նկատված քաղցկեղային ուռուցքի թեմային: Վենեսուելայի առաջնորդի խոսքով` իր հիվանադությունը  «փորձություն էր ողջ երկրի համար, որից ժողովուրդը պատվով դուրս եկավ` դրսեւորելով հասունության բարձր մակարդակ»:

Ռեկորդային երկարատեւ ելույթից հետո պարզ է դարձել, որ Չավեսի ներկա ֆիզիկական վիճակը թույլ է տալիս նրան հոկտեմբերի 7-ին նշանակված նախագահական ընտրութունների համար լիարժեք նախընտրական արշավ իրականացնել, գրում է NEWSru.com-ը: