Երևան, 27 հունիսի, 2025 թ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան ընդառաջ՝ արդեն երրորդ անգամ մեկնարկում է Tricolor” Yerevan Night Run with Inecobank խորհրդանշական վազքը։ 

Այս տարի ևս Ինեկոբանկի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը միավորելու է առողջ ապրելակերպը գնահատող և սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող մարդկանց մեկ վազքուղում՝ վազելու և հանրահռչակելու Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները: 

Ինեկոբանկը, որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական կառույց, իր գործունեության 29 տարիների ընթացքում մշտապես կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք համախմբում են մարդկանց առողջ կենսակերպի և ակտիվ սոցիալական կյանքի գաղափարի շուրջ՝ միաժամանակ նպաստելով ընտանիքի հետ համատեղ ակտիվ ժամանցին։

817x413 __Tricolor_ Run with Inecobank -1.jpg (252 KB) 

Տոնական միջոցառումների շրջանակում այս անգամ, մայրաքաղաքի սրտում, բացի գիշերային վազքից, կանցկացվի նաև ընտանեկան, ոչ մրցութային վազք, որին կարող են մասնակցել ծնողներն իրենց 7-14 տարեկան երեխաների հետ։ 

Գիշերային վազք - հուլիսի 4, ժամը՝ 22։00

“Tricolor” Yerevan Night Run with Inecobank գիշերային վազքին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները՝ ընտրելով 5 և 10 կիլոմետր մրցատարածություն համապատասխանաբար՝ 2 կամ 4 շրջանով։

Վազքուղին սկսվում է Հանրապետության հրապարակից և անցնում հետևյալ երթուղով՝ Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, դարձյալ Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, ավարտը՝ Հանրապետության հրապարակ։ 

Գիշերային վազքն անցկացվելու է մրցույթային ձևաչափով՝ տղամարդկանց և կանանց մրցակարգերում։

Ընտանեկան վազք- հուլիսի 5, ժամը՝ 10։30

“Tricolor” Family Run with Inecobank ոչ մրցութային վազքին կարող են մասնակցել 7-ից 14 տարեկան երեխաներն իրենց ծնողների հետ՝ հաղթահարելով 2 կիլոմետր (3 շրջան) տարածություն։

Ընտանեկան վազքի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակից՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի հատվածից։ Երթուղին անցնելու է Վազգեն Սարգսյանի փողոցով, Շահումյանի անվան հրապարակով և կրկին Վազգեն Սարգսյանի փողոցով վերադառնում Հանրապետության հրապարակ։

Ինեկոբանկի բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու “Tricolor” Family Run with Inecobank վազքին 50 տոկոս զեղչով, իսկ երեք ամենաակտիվ ընտանիքները կստանան անակնկալ նվերներ:

Ինեկոբանկի աջակցությամբ իրականացվող վազքի կազմակերպիչն է “Menq Production” ընկերությունը։