Վիտալի Կալաշովը, ով մեղադրվում է Մոսկվայի Նեգլիննայա փողոցում դանակով հարձակումից հետո սպանության փորձի մեջ, կներկայանա դատարան, Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքի դատախազությունից։

Դատախազությունը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը։ Այն դատարան կուղարկվի մոտ ապագայում։

23-ամյա Կալաշովn օրենքով գող Զաքարի Կալաշովի եղբորորդին է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ։

Քննության տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի գիշերը մեղադրյալը մտել է Նեգլիննայա փողոցում գտնվող խանութ, որտեղ վիճաբանել է երկու հաճախորդների հետ։ Տղամարդիկ դուրս են եկել, և նրանց միջև կռիվ է սկսվել։ Կոնֆլիկտի ժամանակ Կալաշովը հանել է ծալովի դանակ և մի քանի անգամ դանակահարել 35-ամյա տղամարդուն։ Վերջինս հոսպիտալացվել է։

Կալաշովը թաքնվել է, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա դեն է նետել բջջային հեռախոսը, բազմիցս փոխել իր գտնվելու վայրը, որպեսզի անվտանգության ուժերը չհետևեն նրան, սակայն պատասխանատվությունից խուսափելու նրա փորձերը ձախողվել են։ Իրավապահ մարմինները նրան գտել են Բալաշիխայում և ձերբակալ։