Բրիտանական իշխանությունները մերժումներն արդարացնում են նրանով, որ ուկրաինացիները կարող են անվտանգ տեղ գտնել իրենց սեփական երկրում։  Sterling Law իրավաբանական ընկերությունը The Guardian-ին հայտնել է, որ շաբաթական դիմումներ է ստանում ուկրաինացիներից, նրանց թվում՝ երեխաներ ունեցող կանանցից, որոնց ապաստանի դիմումները մերժվել են։

Իրենց կարգավիճակի անորոշության պատճառով ուկրաինացի փախստականները վտանգում են կորցնել իրենց աշխատանքն ու կացարանը։

Իրավաբանները նշում են, որ դա պայմանավորված է Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության ուղեցույցում հունվարին կատարված թարմացումներով, որոնք այժմ այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Կիևը և Արևմտյան Ուկրաինան, համարում են «ընդհանուր առմամբ անվտանգ», գրդում է գերմանական DW-ն։

«Այս գնահատականը հակասում է Ուկրաինայում կյանքի իրողություններին։ Կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ կհասկանա, որ Ուկրաինան դեռևս դաժան պատերազմի մեջ է, և վերջին ամիսներին հարձակումները սաստկացել են»,- նշել է փաստաբան Գալինա Սեմչակը։