Սոչիի միջազգային օդանավակայանում հունիսի 27-ին միջադեպ է տեղի է ունեցել. թռիչքի ժամանակ Տյումեն թռչող ինքնաթիռը բախվել է Նորիլսկից ժամանող մեկ այլ ինքնաթիռի։

Ինչպես հաղորդում է Sochi24.tv-ն, ուղևորներից, անձնակազմի անդամներից կամ օդանավակայանի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Միջադեպը չի ազդել մյուս չվերթների ժամանակացույցի վրա, օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։