«PINK BERRY» ապրանքանիշի պաղպաղակները լիովին համապատասխանում են սննդամթերքի անվտանգության կողմից սահմանված նորմերին և տեխնիկական կանոնակարգերին։

Վերջին շրջանում աղմուկ բարձրացրած տեղեկատվությունը, թե «PINK BERRY» ապրանքանիշի պաղպաղակներում հայտնաբերվել են խախտումներ հերքվել են։

ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է կրկնակի լաբորատոր փորձաքննություն, որի  արդյունքում «PINK BERRY» ապրանքանիշի պաղպաղակների նմուշներում որևէ խախտում կամ սահմանված չափորոշիչներից շեղում չի հայտնաբերվել։ Այս մասին փաստում են պաշտոնապես արձանագրված տվյալները, որոնք հաստատվել են  տեսչական մարմնի կողմից։