Ուկրաինան կավելացնի Ռուսաստանի վրա հեռահար հարձակումների թիվը։ Ըստ 24-րդ ալիքի՝ դրա մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Ըստ նրա՝ կան հարվածների ինտենսիվությունը մեծացնելու ծրագրեր՝ տասնյակ հազարավոր նոր հեռահար անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ։
Նա հստակեցրել է, որ մոտ երկու շաբաթ առաջ որոշում է ընդունվել մի քանի անգամ ավելացնել գործողությունների քանակը։





























