Սիրիական բանակի հյուսիսային շրջանների հետախուզության պատասխանատուներից գեներալ Մուսթաֆա Ահմեդ էլ-շեյխը 2 շաբաթ առաջ փախել է Թուրքիա։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  սիրիացի գեներալի փախուստի փաստը նոր է հայտնի դարձել, երբ նա հանդես է եկել հարցազրույցով։ Սիրիացի գեներալը Թուրքիայում տեղավորվել է Հաթայ նահանգում գտնվող Սիրական ընդդիմության ստեղծած ճամբարում։ Սիրիացի գեներելաը նշել է, թե սիրիական բանակից հեռացածները սկսեն պարտիզանական պայքարը սիրիական բանակի դեմ, այն 1,5 տարվա մեջ կպարտվի։