Իրաքի Բասրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհված շիա ուխտավորների թիվը հասել է 27-ի, ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Նման տվյալներ է ներկայացնում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը կատարվել է քաղաքի սահմանին գտնվող հսկիչ անցակետերից մեկում, որով անցել է շիա ուխտավորների շարասյունը: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:
Այդ օրերին շիաները ոտքով ուղեւորվում էին իրենց համար սրբազան Քերբելա քաղաք` իմամ Հուսեյնին նվիրված արարողությանը մասնակցելու համար:



























