Իսրայելցի պատանդների ընտանիքների անդամները բողոքի ցույց կանցկացնեն Թել Ավիվում՝ պահանջելով հրադադար Գազայի հատվածում Իսրայելի եւ Իրանի միջեւ կնքված հրադադարից հետո։
ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հարազատները կրկին կոչ կանեն Իսրայելի կառավարությանը «համապարփակ համաձայնության» հասնել ՀԱՄԱՍ-ի հետ, նշվել է Պատանդների եւ անհետ կորած ընտանիքների ֆորումի հայտարարությունում, հաղորդել է CNN-ը։
«Հիմա ժամանակն է ավարտել առաքելությունը՝ հասնել համապարփակ համաձայնագրի եւ բոլոր 50 պատանդներին տուն վերադարձնել»,- նշվել է հայտարարությունում։
«Մասնակի համաձայնությունների դարաշրջանն ավարտվել է։ Եկել է պատերազմն ավարտելու եւ բոլորին տուն վերադարձնելու պահը», - նշվել է հայտարարությունում։





























