Էստոնիան պաշտոնապես տեղեկացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությանը, որ դուրս է գալիս հակահետեւակային ականների արգելման Օտտավայի կոնվենցիայից:
Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են ՄԱԿ կենտրոնակայան, հաղորդել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը:
Տալլինը կոնվենցիայից դուրս գալու հիմնական պատճառներից մեկը նշել է «տարածաշրջանում անվտանգության իրավիճակը», որը «վատթարացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքով», ինչպես նաեւ իր ազգային անվտանգության ոլորտում «անհետաձգելի նկատառումները», փոխանցել է DW-ն։
Լիտվան եւս ՄԱԿ-ին տեղեկացրել է հակահետեւակային ականների արգելման կոնվենցիայից դուրս գալու մասին։





























