Մոսկվայի մարզում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ենթադրվում է, որ չորս մարդ զոհվել է, «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

Մոսկվայի մարզի Կոլոմնայի քաղաքային շրջանի Պանովո գյուղի մոտակայքում գտնվող դաշտում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել, այն հրդեհվել է։ Հրդեհը մարվել է։ Ենթադրվում է, որ զոհվել է չորս մարդ, գետնի վրա վնասներ չկան։

Ռուսաստանում փոքր ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է