Պակիստանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ ինքնասպան ահաբեկչության հետեւանքով, որի պատասխանատվությունը ստանձնել են պակիստանյան թալիբները, զոհվել է 16 զինվոր, վիրավորվել է երկու տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, հաղորդել է Ahram-ը։

«Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենայով մտել է ռազմական ավտոշարասյան մեջ»,- ասել է տեղի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ զոհերի թիվը 13-ից հասել է 16-ի։

Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է պակիստանյան թալիբների զինված խմբավորման մահապարտ ահաբեկիչների թեւը։