ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սերբիան եւ Կոսովոն մեծ պատերազմի շեմին էին։
Նա հավաստիացրել է, որ կանգնեցրել է հակամարտությունը։
Թրամփը հայտնել է, որ միջամտել է՝ կողմերին հայտարարելով, որ եթե նրանք դա անեն, ապա այլեւս առեւտուր չեն ունենա ԱՄՆ-ի հետ։
«Սերբիան եւ Կոսովոն բախման շեմին էին։ Նրանք գնում էին դեպի մեծ պատերազմ։ Ես նրանց ասացի. եթե բախվեք, այլեւս առեւտուր չի լինի Միացյալ Նահանգների հետ։ Նրանք ասացին, հավանաբար, մենք չենք բախվի»,- ասել է նա։





























