Իրանն այլեւս թույլ չի տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հսկիչ տեսախցիկներ տեղադրել իր միջուկային օբյեկտներում, հայտնել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Համիդ Ռեզա Հաջի Բաբաին, հաղորդել է Mehr-ը։

Նա ավելացրել է. «Վերջերս տեղի ունեցած 12-օրյա պատերազմը 47-ամյա ռազմական գործողությունների շարունակությունն է, որոնք վարում է ԱՄՆ-ը իրանական ազգի դեմ։ Այդ թշնամանքի էությունը հրթիռները կամ միջուկային ծրագիրը չէ, այլ Իրանի ժողովուրդը»։