Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողությանը նախապատրաստվել 14 տարի առաջ՝ դեռեւս 2010թ.։ Այս մասին հայտնել է «The Times» թերթը։
Նշվել է, որ իսրայելցի լրտեսները պատերազմից առաջ «տարիներ շարունակ եղել են Իրանում»՝ միջուկային օբյեկտներում։
Նոր փաստաթղթերը, որոնց ծանոթացել է «The Times»-ը, ցույց են տալիս, որ «Մոսադը» հետախուզական տվյալներ է հավաքել թշնամի երկրում եւ, հնարավոր է, դեռ շարունակում է դա անել։ Իսրայելը վաղուց է հսկել Թեհրանի միջուկային ծրագիրն Իրանում գտնվող իր գործակալների միջոցով։





























