ՆԳՆ-ից հայտնում են․

«Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 02:55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի:

Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է օտարերկրացի 29-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 26-ին Տիտոգրադյան փողոցում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Տուժողի ավտոմեքենան հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ բջջայինը հայտնաբերելու ուղղությամբ։

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն»։