Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները և վերջին տարածաշրջանային զարգացումները՝ «սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ագրեսիայից և սիոնիստական ​​ռեժիմի կողմից ագրեսիայի դադարեցման մասին հայտարարությունից հետո», հաղորդում է IRNA-ն։

Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է. «Միջազգային հանրության պարտականությունն է պատասխանատվության ենթարկել սիոնիստական ​​ռեժիմին և Ամերիկային՝ Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ բացահայտ ագրեսիայի միջոցով միջազգային օրենքներն ու նորմերը խախտելու համար»։

Ողջունելով հրադադարը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ այս իրավիճակը կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել այս ընթացքում ընթացող դիվանագիտական ​​խորհրդակցությունների համար և գնահատանք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ երկու երկրների միջև հյուպատոսական հաստատություններ ստեղծելու ջանքերի համար։