Շվեյցարական Ալպերում ուղղաթիռ է կործանվել, մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ շվեյցարական Վալե կանտոնի Օբերալեչ սառցադաշտում։ Ուղղաթիռը կործանվել է մոտ 2500 մետր բարձրության վրա՝ Գրոս Ֆուսհորն լեռան և սառցադաշտի միջև։ Տեղական ոստիկանությունը Bild-ին հայտնել է, որ ինքնաթիռում եղել է երեք կամ չորս մարդ։
Walliser Bote թերթի տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս առնվազն մեկը ծանր վիրավորվել է։
«Ուղղաթիռը շատ ցածր էր թռչում՝ ամենայն հավանականությամբ, վայրէջքի համար։ Ապա այն հանկարծակի թեքվել և ընկել է», - Walliser Bote թերթին ասել է ողբերգության ականատեսը։
Ոստիկանության տվյալներով՝ ուղղաթիռը կարող էր նյութեր տեղափոխել լեռնային ճամբարի համար կամ զբոսաշրջային թռիչք կատարել։





























