Մի խումբ զինված ծայրահեղականներ, այսօր` հունվարի 14-ին, գրավել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Դերա Իսմայիլ Խան քաղաքի ոստիկանության տեղի վարչությունը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակվողների մեջ եղել են մահապարտ ահաբեկիչներ: Նրանցից մի քանիսը պայթեցրել են իրենց արդեն շենքի ներսում: Ներկայումս կենդանի մնացած ահաբեկիչները կարկ են բացել շենքը շրջապատած ոստիկանական եւ բանակային խմբերի վրա:

Ականատեսների վկայությամբ, կան զոհեր, որոնց կոնկրետ թիվը հայտնի կլինի գրոհայիններին ոչնչացնելուց հետո, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: