Իրաքի Բասրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհված շիա ուխտավորների թիվը հասել է 50-ի, ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Նման տվյալներ է ներկայացնում Reuters-ը` վկայակոչելով տեղի բժիշկներին: Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի մասին:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը կատարվել է քաղաքի սահմանին գտնվող հսկիչ  անցակետերից մեկում, որով անցել է շիա ուխտավորների շարասյունը: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:

Այդ օրերին շիաները ոտքով ուղեւորվում էին իրենց համար սրբազան Քերբելա քաղաք` իմամ Հուսեյնին նվիրված արարողությանը մասնակցելու համար: