Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և գերմանացի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջնականապես կորցրել են ողջամտությունը, հայտնում է NEWS.ru-ն։
Ըստ նրա, երկու քաղաքական գործիչներն էլ փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում էին նվաճել ողջ Եվրոպան՝ նախևառաջ Ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ը։
Նա հիշեցրել է, որ Մակրոնն ու Մերցը համատեղ հոդված են հրապարակել, որում հիշատակվել են ռուսաստանյան սպառնալիքի մասին թեզեր։
Քաղաքական գործիչները Եվրոպային կոչ էին արել զինվել, քանի որ Մոսկվան իբր 2008 թվականից իմպերիալիստական պատերազմներ է վարում և ցանկանում է խաթարել եվրոպական անվտանգությունը։
«Այդ գործիչները վերջնականապես կորցրել են ողջամտությունը և բացահայտորեն փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում էին նվաճել ողջ Եվրոպան՝ նախևառաջ Ռուսական կայսրությունն ու Խորհրդային Միությունը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։