Կիրակի առավոտյան Պակիստանի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է AFP-ն։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով՝ 22:30)։ Էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի Բելուջիստան լեռնային նահանգի Բարխան քաղաքից մոտ 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։