Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Եվրոպայի համար հակառուսաստանյան պատժամիջոցների հնարավոր հետևանքների մասին։ Ըստ նրա, սահմանափակումները «երկսայր սուր» են, և դրանց ազդեցությունը երկկողմանի է, հայտնում է «Коммерсантъ»-ը։

«Որքան լուրջ է պատժամիջոցների փաթեթը, որոնք մենք անօրինական ենք համարում, այնքան, այսպես ասած,  ուժեղ է հրացանի հետհարվածը»,- լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ հայտարարել է պարոն Պեսկովը։

ՌԴ նախագահի ներկայացուցիչը նաև համոզված է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն՝ «հաշվի առնելով եվրոպացիների ընդհանուր տրամադրվածությունը»։

Ընդ որում, ըստ նրա, Ռուսաստանն արդեն սովորել է նվազագույնի հասցնել պատժամիջոցային ճնշման հետևանքները։

«Ի վերջո, այս պատժամիջոցներն աշխարհի վերջը չեն»,- եզրափակել է Դմիտրի Պեսկովը։