Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացումը կախված է առաջնորդների պայմանավորվածությունից, բացառված չէ նաև առանց նախնական նախապատրաստության հանդիպումը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է РИА Новости-ն։
«Դա կարող է լինել ցանկացած պահի։ Հասկանո՞ւմ եք, դա մեծապես կախված է առաջնորդներից։ Չէ՞ որ կարող է լինել նախապատրաստված հանդիպում, որին թիմերն իսկապես լրջորեն կպատրաստվեն և կմշակեն այս կամ այն պայմանավորվածությունը կամ պայմանավորվածությունները։
Իսկ կարող էնաև այնպես լինել, որ առաջնորդները պայմանավորվեն. «Իսկ արի հենց հիմա տեսնվենք ու ինքներս խոսենք ամեն ինչի մասին, իսկ հետո հանձնարարականներ կտանք մեր ենթականերին»։ (Այդպիսի տարբերակը, - խմբ.) նույնպես հնարավոր է։ Դա, իհարկե, հնարավոր է»,- ասել է Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին։