Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ խոսել են դրոնների մասին։ Խոսքը վերաբերել է Ուկրաինայում Renault-ի հետ համատեղ դրոնների արտադրությանը, LCI-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, հայտնում է РБК-Украина-ն։

Նա նշել է, որ Ուկրաինան ճակատում Ռուսաստանի դեմ պայքարելու համար աջակցության և ռազմական օգնության կարիք ունի։ ԱԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիային հաջողվել է մոբիլիզացնել ներխուժման սկզբում սառեցված ռուսաստանյան ակտիվներից ստացված եկամուտները և ռեսուրսներն ուղղել Ուկրաինային։

«Կարևոր է, որ շարունակենք օգնել Ուկրաինային զարգացնելու սեփական սարքավորումներ արտադրելու իր կարողությունը, և հենց դա էլ Ֆրանսիան անելու է՝ համագործակցելով Ուկրաինայի հետ»,- ասել է Բարոն։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջերս հայտարարվել է Ուկրաինայում Renault ընկերության հետ համատեղ դրոնների արտադրության մասին։

«Որովհետև այսօր պետք է գիտակցել, որ այս պատերազմը դրոնների պատերազմ է, և զինվորները միմյանց դիմակայում են դրոնների միջոցով, ուստի սա շատ կարևոր ասպեկտ է, որի մասին նախագահը խոսել է Վլադիմիր Զելենսկու հետ շաբաթվա սկզբին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ», - ասել է նա։