Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեյը չի մասնակցի Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա այսօր` հունվարի 14-ին, հայտարարել է Կահիրեում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ալ-Բարադեյի խոսքով, ինքն այդ որոշումը կայացրել է որպես բողոք ընդդեմ Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդի քաղաքականության եւ գործողությունների, որը փաստացի ղեկավարում է երկիրը Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո: ԱԷՄԳ-ի նախկին ղեկավարի ներկայացմամբ, երկիրը ղեկավարում են զինվորականները, «կարծես չի եղել ոչ մի հեղափոխություն եւ չի տապալվել ոչ մի ռեժիմ»:

Նա նաեւ նշել է, որ այսօրվա Եգիպտոսում արդան ընտրություններ անցկացնելու համար պայմաններ չկան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, քաղաքական գործիչ ալ-Բարադեյը հայտարարել էր, որ պատրաստ է արձագանքել հեղափոխական ուժերի խնդրանքներին եւ իր վրա վերցնել «ազգային փրկության» կառավարություն ձեւավորելու պատասխանատվությունը, որտեղ ներկայացված կլինեն բոլոր ուժերը: