Միանշանակ անընդունելի և բամբասանք է այն, ինչը որ վերագրվում է Վեհափառ հայրապետին, ավելի լավ է բացահայտեն, հայտնաբերեն այդ բամբասանքի աղբյուրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լռում, երբ թիրախավորվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու կուսակրոն քահանաները։
«Ես, որպես կուսակրոն դասի ներկայացուցիչ, թիրախավորված եմ, ուզում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, որքանո՞վ է խղճի ազատության, օրենքի մեջ տեղավորվում հոգևոր դասակարգի մի խմբի թիրախավորումը, ինչո՞ւ է լռել ՄԻՊ-ը, ինչո՞ւ մինչև այսօր մի հայտարարություն չարեց»,- ասաց Գևորգ Սրբազանը։
Սրբազանի մոտ հարց է ծագում՝ պատմության մեջ Անահիտ Մանասյանի անունն ինչպե՞ս է մնալու՝ որպես լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն։
«Խղճի ազատության օրենք է ոտնահարվում, թող մտածեն»,- ընդգծեց Գևորգ Սրբազանը։





























