Իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում ունեցան իսրայելցիների հետ Գազայի հարցով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում:

«Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար:

Քաթարցիներն ու եգիպտացիները, որոնք շատ են աշխատել խաղաղություն հաստատելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը, և ես հույս ունեմ, որ «Համասը» կընդունի այն, քանի որ այն չի լավանալու՝ ԱՅՆ ՄԻԱՅՆ ԿՎԱՏԱՆԱ», - գրել է նա: