Հուլիսի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Բացի այդ, խորհրդարանականները առաջին ընթերցմամբ հաստատել են մի շարք այլ օրինագծեր։ Դրանց թվում են՝
«Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ,
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ,
«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Ոստիկանական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ:





























