Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 41 օտարերկրացի, որոնք երկրում գտնվում էին առանց օրինական հիմքերի։ Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ 

Արտաքսվածների թվում են եղել Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի և Զիմբաբվեի քաղաքացիներ։ Բոլորին արգելվել է մուտք գործել երկիր։ 

Ամբողջ հունիսի ընթացքում Վրաստանից արտաքսվել է 124 օտարերկրյա քաղաքացի։ Իսկ 2025 թվականի առաջին կեսին՝ 525 մարդ, ինչը 280%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 

Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին արտաքսված անօրինական ներգաղթյալների թիվը կազմել է 430, 2023 թվականին՝ 190, իսկ 2022 թվականին՝ 165: 

Վերջին տարիներին ոստիկանությունը ավելի ու ավելի հաճախ է ռեյդեր անցկացնում անօրինական միգրանտների դեմ, իսկ կառավարությունը սկսել է խստացնել ներգաղթի օրենքները։